Այլ
1 բացիկ +1 ցանկություն = 1 բնակարան
Արդեն երեք տարի անընդմեջ Սուրբ Յոթ Վերք եկեղեցու «Բարեգործական ջոկատն» իրականացնում է 1 բացիկ = 1 բնակարան ծրագիրը, որի նպատակը 1988-ի աղետալի երկրաշարժից տուժած բազմազավակ, անօթևան մեկ ընտանիքի բնակարանով ապահովելն է:
Ծրագրի հիմքում 400 դրամ խորհրդանշական արժեքով բացիկների վաճառքն է, որոնցով հավաքված հասույթով գնվում է մեկ բնակարան Գյումրու մեկ անօթևան ընտանիքի համար:
Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ #LOFT-ը միացել է այս հրաշալի նախաձեռնությանը և դեկտեմբերի 3-ին՝ ժամը 15:30-ին, հրավիրում է բոլորին մասնակցելու ծրագրի ստեղծման, գործունեության և հետագա զարգացումների մասին պատմող հանդիպում-պրեզենտացիայի:
Մուտքն ազատ է բոլորի համար։