Արվեստագիտություն
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 16:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում «Արվեստագիտություն» ծրագրի շրջանակում տեղի կունենա հանդիպում-դասախոսություն արվեստաբան Անուշ Հակոբյանի հետ, ով 2002թ-ից աշխատել է Հայաստանի պատմության թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի քաղաքապետարանում, դասավանդել է Հայաստանի պետական համալսարանում, Երևանի գեղարվեստի ակադեմիայում և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
2012թ.-ից վարում է լայն հանրության համար նախատեսված հայ և համաշխարհային արվեստի պատմության ազատ դասախոսություններ: Ներկայումս հանդիսանում է ՀՀ մշակույթի նախարարության ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության աշխատակից:
Հանդիպում-դասախոսությունը կրում է «Հայկական վերածնունդ» խորագիրը:
Դասախոսության ընթացքում Անուշ Հակոբյանը կխոսի հայկական վերածնունդի մասին:
Մուտքն ազատ է: