Հացին երգը
Ցուցահանդեսին կներկայացվեն երիտասարդ ստեղծագործողի հացաթխման արարողության ավանդույթները ներկայացնող յուղաներկով կտավներն ու ջրաներկ էսքիզները, ինչպես նաև այդ ավանդույթների մասին պատմող գրքույկը:
Ժողովրդի մեջ կենդանի մնացած ավանդույթներն ու սովորույթները, որոնք զետեղվել են գրքում, Արեն Ավետիսյանը հավաքել և թղթին է հանձնել՝ շրջելով գյուղերով:
Մուտքն ազատ է:
Երեկոյի ընթացքում հեղինակի կատարմամբ կհնչեն գրքույկում տեղ գտած նյութերից հատվածներ, որից հետո ներկաները կվայելեն հացի արարմանը նվիրված հայկական ժողովրդական երգեր «Ոստան» ավանդական երգի-պարի խմբի կատարմամբ։
Միջոցառումը կվարի «Կենաց տուն» մշակութային-հասարակական կազմակերպության ծրագրերի պատասխանատու Լալա Մնեյանը: