Այլ
Սեր։ Քննարկում-սեմինար հոգեբանի հետ
Ողջույն։ ԷՕՆ-ը և «Զարթոնք» հոգեբանական կենտրոնը համատեղ կազմակերպում են հոգեբանի հետ հանդիպումների և սեմինար-քննարկումների շարք։ Այս շաբաթ օրը՝ նոյեմբերի 25-ին ժամը 19։00-ից հանդիպումների շրջանակներում հրավիրում ենք մասնակցելու «Սեր: Սիրո իրական դերն ու նշանակությունը մեր կյանքում» թեմայով սեմինար-քննարկմանը:
Հանդիպման ընթացքում կանդրադառնանք հետևյալ հարցերին`
- Ի՞նչ է սերը
- Սիրո դրսևորումները մեր կյանքում
- Ինչպե՞ս տարբերել իրական սերը կեղծ սիրոււց
- Հույզեր, զգացմունքներ
- Սիրել թե՞ սիրված լինել
- Ինչու՞ սիրել
- Սերը որպես իրական արժեք
Մասնակցության արժեքը՝ 1500 դրամ (ներառյալ՝ թեյ,սուրճ, քաղցրավենիքներ)։