Սուրբ Սարգիսի տոն․ թխում ենք աղաբլիթ
Սուրբ Սարգսի տոնի ամենասպասված ու հետաքրքիր պահը աղաբլիթ ուտելու ավանդույթն է: Հունվարի 26-ին հավաքվում ենք ԷՕՆում միասին աղաբլիթ պատրաստելու, այս տոնի հետ կապված մյուս ավանդույթներին ծանոթանալու, ինչպես նաև իրար պատմելու մեր իրականացած ու չիրականացած աղաբլիթային երազների մասին:
Մուտքը` 1500 դրամ` ներառյալ թեյ, սուրճ քաղցրավենիք և ձեր իսկ ձեռքերով թխած աղաբլիթը: