Պոեզիայի համաշխարհային օր
«Գրանիշ գրական համայնքը» ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մարտի 21-ին «The Club»-ում (Թումանյան 40) տոնում է Պոեզիայի համաշխարհային օրը:
Նախատեսվում է ինքնատիպ, ոչ ստանդարտ մի ծրագիր, որտեղ համակցված կլինեն ժամանակակից բանաստեղծությունը և երաժշտական մշակումներն ու լուծումները: Էքսպերիմենտալ ձևաչափի շնորհիվ արվեստի տարբեր ճյուղեր երկխոսելու, փոխլրացնելու և նոր, գուցեև անսպասելի հայացքով մեզ ներկայանալու հնարավորություն կունենան:
Միջոցառման ընթացքում հենց հեղինակների կատարմամբ կլսենք Ներսես Աթաբեկյանի, Ավագ Եփրեմյանի, Հուսիկ Արայի, Արփի Ոսկանյանի, Վահե Արսենի, Կարեն Անտաշյանի և Հասմիկ Սիմոնյանի բանաստեղծությունները, որոնք կուղեկցվեն երաժիշտներ Դավիթ Բալասանյանի, Վարդան Հարությունյանի, Ալեքս Միրզոյանի, Միքայել Ոսկանյանի երաժշտական ազատ իմպրովիզացիաներով: Կվայելենք նաև հրաշալի երգչուհի Գայանե Ավդալյանի կատարումները:
Համեցեք, գինի կխմենք, կնշենք Պոեզիայի համաշխարհային օրը։
Մուտքն ազատ է։