Բարև, Քիթի
Բեմադող-ռեժիսոր, լիբրետոյի և մտահղացման հեղինակ̀
Ռիմա Պիպոյան
Կոմպոզիտոր̀
Աննա Սեգալ
Դերակատար`
Ռիմա Պիպոյան - Քիթի
Մոնոներկայացումը հիմնված է Աննա Ֆրանկի «Օրագրի» և հոլոքոստի զոհերին նվիրված մի բանաստեղծության վրա, որը մոտ 12 տարեկան հասակում գրել է գերմանացի անհայտ մի աղջնակ̀ տեսնելով լքված հին կոշիկների հսկայական կույտեր:
Ներկայացման մեջ գործողությունները զարգանում են բեմում և էկրանին̀ թեմատիկ առումով լրացնելով մեկը մյուսին: Ֆիլմում գործողությունները սկսում են վերջից, իսկ պարային հատվածները ներկայացվում են սկզբից վերջ: