Սնվելու հոգեբանությունը / Psychology Of Eating
Հուլիսի 9-ին՝ ժամը 19։30-ին, հրավիրում ենք «Սնվելու հոգեբանությունը» սեմինարին։
Տվյալ ինտերակտիվ սեմինարը ներկայացնում է լրիվ նոր, հեղափոխական մոտեցում առողջ ապրելակերպին և մասնավորապես սննդաբանությանը՝ որպես գիտության, ոչ միայն սննդի, այլ սնունդը ընտրող մարդու մասին, որի հիմնահարցերը տվյալ դեպքում նրանք չեն, թե «ի՞նչ ուտել», «ե՞րբ» և «որքա՞ն» (չնայած դրանք ևս կարևոր են), այլ ինչպե՞ս փոխել անառողջ սովորությունները, ինչպե՞ս բազմազանության ու գայթակղությունների մեջ առողջ սննդային ընտրություններ անել, և, որ առավել կարևոր է, ինչպե՞ս դրանք արդյունքում վերածել հստակ սովորությունների ու պահպանել որպես կենսակերպ։
Սեմինարի ընթացքում․
1.Կպարզեք ուտելիքի հետ ձեր ունեցած հարաբերությունները (սկսած մանկությունից),
2.Ցանկության դեպքում կստանաք ձեր սննդային սովորույթների անհատական հոգեբանական վերլուծություն,
3.Կառաջարկվեն կոնկրետ մեխանիզմներ սննդային ընտրությունները, կառավարելու և նոր առողջ սովորույթներ ձևավորելու և պահպանելու համար
4.Կսովորեք ծրագրավորել ձեր միտքը առողջ սնվելու համար ,
5.Կիմանաք, թե ինչպես ազատվել սննդի հետ կապված չարաշահումներից, գայթակղություներից և, ամենակարևորը, դրանց հետևանքով առաջացած մեղքի զգացողությունից,
6.Կտրամադրվի նաև առողջ սննդի վերաբերյալ արդիական, թարմ ինֆորմացիա ըստ համաշխարհային փորձի,
7.Մասնակիցները ձեռք կբերեն նոր հոգեբանական հմտություններ կարգավորելու ու բարելավելու իրենց սննդակարգը, հետևաբար, նաև առողջությունը, տրամադրությունն ու արտաքին տեսքը սննդաբանության կամ ֆիթնեսի ոլորտում աշխատող մարդիկ կստանան նոր կարևոր գիտելիքներ՝ հաճախորդների հետ ավելի արդյունավետ աշխատելու, նրանց սննդային կախվածությունները հաղթահարելու հարցում օգնելու համար
Որպես բոնուս մասնակիցները կստանան նաև մի քանի նոր հեղինակային շատ համով ու առողջ բաղադրատոմսեր։
Մուտքը՝ 1500 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք, մրգեր)