Հաղթանակի Գենեզիս
Դերակատարներ` Նարինե Գրիգորյան, Արման Նավասարդյան, Վարշամ Գևորգյան
Վավերագրական ներկայացում` դերակատարների հուշերի հիման վրա:
“Հաղթանակի գենեզիս” ներկայացման երեք հերոսների պատմությունները ծավալվում են 1990-ականներին, երեք տարբեր վայրերում` Արցախի ամենաթեժ կետերից մեկում, սահմանամերձ մի գյուղում և մութ ու ցուրտ Երևանում` կազմելով երեք միահյուսվող սյուժետային գիծ: Միմյանցից ֆիզիկապես հեռու գտնվող երեխաները, կարծես, երկխոսության մեջ են մտնում, արձագանքում մեկմենկու, կիսում իրենց հոգսերն ու ուրախությունները: Նրանց յուրաքանչյուր պատմություն մի փոքրիկ հաղթանակի արձանագրություն է, հաղթանակ թշնամու, ծանր պայմանների և սեփական վախերի հանդեպ: Մանկական այդ մաքուր ու միամիտ հերուսությունները, կարծես, ազգի գենետիկ կոդի մասն են դարձել` արձանագրելով նրանում հաղթողի հոգեբանության ծնունդը:
Տոմսերի արժեքը՝ 2000, 2500, 3000 դրամ: