Համերգ
Ռոզի Արմեն - Մենահամերգ Երևանում
«Հայի սրտով ֆրանսուհի». այդպես է ինքն իրեն կոչում հայտնի ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը: Նա 20-րդ դարի մեր լեգենդներից է, ֆրանսիական երգի վառ աստղերից, ով աշխարհի տարբեր բեմերում ելույթ ունենալով՝ պարտադիր մի քանի հայերեն երգ էր կատարում:
Երևանի հոբելյանական համերգի համար մշակվել է հատուկ ծրագիր սիրված և նոր երգերից։
Տոմսերի արժեքն է՝ 3000, 5000, 6000, 7000, 8000, 10000, 12000, 15000 դրամ։