Թատրոն
… և նորից Գարուն
Բեմադրությունը` Նարինե Գրիգորյանի
Բեմի ձևավորումը և զգեստները` Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի
Երաժշտական ձևավորումը` Նարեկ Բաղդասարյանի
Դերերում՝ Արմինե Անդրեասյան Վարշամ Գևորգյան Տաթև Ղազարյան Սերգեյ
Թովմասյան Մարիա Սեյրանյան Անդրանիկ Միքայելյան Նարեկ Բաղդասարյան
Տաթև Հովակիմյան Հարություն Սարգսյան Ժաննա Վելիցյան
Օ.Հենրի
… և նորից Գարուն
«… և նորից Գարուն» ներկայացման հիմքում աշխարհահռչակ ամերիկացի գրող
Օ.Հենրիի հինգ նովելներն են, որոնք միմյանց հերթափոխում են տարվա եղանակների պես՝ Գարուն, Ամառ, Աշուն, Ձմեռ և նորից Գարուն... , Դրանք սիրո, անձնազոհության, նվիրումի մասին պատմություններ են՝ գրված հումորով ու այնքան հանճարեղորեն պարզ՝ ինչպես կարող է միայն Օ.Հենրին: Հերոսները սխրանքներ են գործում, սիրում, ներում, երազում՝ չնկատելով , որ բնության օրենքներն են դրանց շարժառիթը: Ներկայացումը 9-ից 99 տարեկան հանդիսատեսի համար է:
Տոմսերի արժեքը՝ 2500,3000 և 3500 դրամ: