Դասական
Մալեր/Mahler
Հանրահայտ սիմֆոնիան կհնչի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հունիսի 30-ին, ժամը`19:00-ին :
Գուստավ Մալերը այն կոմպոզիտորներից է, ում յուրաքանչյուր ստեղածագործությունն ունի իր առանձնահատուկ ստեղծման պատմությունը:
Մալերի 5-րդ սիմֆոնիայի պրեմիերան կայացել է 1904 թ.-ի հոկտեմբերի 18-ին Քյոլնում:
Ստեղծագործության լավատեսական գույների վրա հնարավոր է, որ ազդել է 1902 թվականին կոմպոզիտորի ամուսնությունը՝ Ալմա Շինդլերի հետ:
Չորրորդ նուրբ հատվածը (Adajietto), որը հաճախ կատարվում է սիմֆոնիայի մնացած մասերից առանձին, Մալերի ամենահայտնի երաժշտությունն է: Այն հաճախ օգտագործվում է ֆիլմերում և հեռուստատեսությամբ ռոմանտիկ տեսարանների ուղեկցության համար:
Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան
Տոմսերի արժեքը՝ 2000-10000դր.: