Artsakh Jazz Orchestra / Արցախ Ջազ նվագախումբ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու նվագախմբի անդրանիկ համերգին, որը տեղի կունենա ապրիլի 10-ին, ժամը 19:00-ին Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:
Ի ցավ բոլորիս, 2023 թվականն ուղեկցվեց մեր պատմական հայրենիքի մի հատվածի՝ Արցախի կորստով, որը ծանր վիշտ լինելուց զատ՝ պարտավորություն է հոգևոր սնունդն առավել, քան երբևէ արժևորելու, պայքարելու և երբեք չհանձնվելու: Հենց այս գաղափարով տոգորված՝ 2024թ. Հունվար ամսից, Արցախի պետական ջազ նվագախմբի ստեղծման գաղափարախոս, հիմնադիր և շուրջ 20-ամյա ղեկավար, ջազի հայկական ասոցիացիայի անդամ Տիգրան Լալայանի ու մի շարք նվիրյալ երաժիշտների շնորհիվ մեկնարկել է «Արցախ» ջազ նվագախմբի գործնեությունը, որի առաքելությունն է ժանրի լավագույն ստեղծագործությունների հանրահռչակմանն ու նորովի սկիզբ՝ապագա ստեղծագործական հաղթանակների համար:
Համերգի հատուկ հյուրեր՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյան, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյան, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Վյաչեսլավ Մանուչարյան, սիրված երգիչ Արթուր Իսպիրյան և Աննա Վարդազարյան, Վաչե Փաշինյան (զուռնա)
«ԱՐՑԱԽ» Ջազ Նվագախումբ հիմնադիր և ղեկավար՝ Տիգրան Լալայան
Հատուկ հյուրեր
Մարտին Վարդազարյան
Մելիք Մավիսակալյան
Վյաչեսլավ Մանուչարյան
Արթուր Իսպիրյան
Աննա Վարդազարյան
Վաչե Փաշինյան (զուռնա)
Տոմսի արժեքը 5000դր: