Լույսով արարված նկարը
«Էութեան թատրոնը» ներկայացնում է նոր բեմադրություն մանուկների և մեծահասակների համար՝ ըստ Լեոնարդո դա Վինչիի առակների և հեքիաթների։
Հանճարեղ նկարիչը՝ խոհերով տարված, նկարում է ինքնամոռաց։ Հանկարծ նրա միտքը կենդանանում է, դառնում թիթեռնիկ և սկսում խոսել՝ բացահայտելով նկարչի ներքին աշխարհը։
Գունագեղ, աշխույժ և ուսուցանող խոսքն ու խաղը թույլ են տալիս ճանաչել բնության օրենքներն ու օրինաչափությունները։
Բեմի ձևավորումը յուրահատուկ է. այն արված է բնական կտավներով, որը բեմանկարիչների՝ Նաիրի Գրիգորյանի և Նաիրա Ահարոնյանի վրձինների գործն է: Այն հնարավորություն է տալիս հեքիաթային հերոսների հետ շրջել անտառով, տեսնել բնության հրաշքները…