...իսկ դրսում ձյո՜ւն է գալիս
Դերերում՝ Արման Նավասարդյան, Ստեփան Ղամբարյան, Վարշամ Գեւորգյան
Վինչենցո Սալեմմեն իտալացի հանրահայտ դրամատուրգ, գրող, սցենարիստ
, դերասան և ռեժիսոր է:
Ծնվել է 1957 թվականին, Նեապոլից ոչ հեռու գտնվող Բակոլի քաղաքում:
Դերասանական կարիերան սկսել է դեռ ուսանողական տարիներին: Իր
առաջին դերերը խաղացել է 1976 թվականին Նեապոլում՝ Տատո Ռուսսոյի
թատրոնում: 1977-ին տեղափոխվել է Հռոմ և դարձել հռչակավոր Էդուարդո
Դե Ֆիլիպպոյի թատրոնի դերասան: Էդուարդոյի մահից հետո (1984 թ.) իր
թատերական գործունեությունը շարունակել է Մեծ վարպետի որդու՝ Լուկա
Դե Ֆիլիպպոյի հետ՝ մինչև 1992 թվականը: Որպես դրամատուրգ՝ գրական
գործունեությունն սկսել է 1989 թվականին: Վինչենցո Սալեմմեին
համաժողովրդական հռչակ են բերել իր «Ֆելիչե Չիի տարօրինակ դեպքը»,
«Ճնճղուկներ թե չղջիկներ», «... իսկ դրսում ձյո՜ւն է գալիս», ««Բելլավիստա»
հրուշակեղենի խանութը» և այլ պիեսներ:
«... իսկ դրսում ձյո՜ւն է գալիս»
Մոր մահվան կապակցությամբ Էնցո Ռիգին վերադառնում է Նեապոլ՝ իր
երկու եղբայրների՝ Ստեֆանոյի և Չիկոյի մոտ: Մայրը կտակ էր թողել և
պայման դրել, որ երեք եղբայրները ժառանգությունն ամբողջությամբ
կստանան միայն միասին ապրելու դեպքում: Սակայն հանգուցյալ մայրիկը
հաշվի չէր առել իր զավակների տարբեր խառնվածքները: Էնցոն
զբոսաշրջային նավերի վրա նվագող միջակ երաժիշտ է՝ խաղամոլ ու
անպատասխանատու. Ստեֆանոն արժութային շուկայի գործակալ է՝ միշտ
ընկճված, անձնական կյանքում էլ՝ անհաջողակ... հենց նա էր վերջին
տարիներին խնամում և՛ անկողնային հիվանդ մայրիկին, և՛ Չիկոյին, որն իր
սեփական՝ խաղերի իրականության մեջ է ապրում, և մշտական խնամքի
կարիք ունի: Ինչևէ, մայրիկի կամքը պետք է կատարվի, ու սկսվում է երեք
եղբայրների՝ կասկածելի հեռանկար ունեցող, հարկադրական համատեղ
կյանքը...
Բեմադրությունը` Դավիթ Հակոբյանի
Բեմանկարչությունը` Դավիթ Մինասյանի
Երաժշտական ձևավորումը` Արմեն Շահինյանի և Սամ Սարյանի
Զգեստների նկարչությունը` Թամարա Բարոյանի
Թարգմանիչ՝ Վահե Գևորգյան
Տոմսերի արժեքը՝ 2500,3000 և 3500 դրամ։