Համերգ
Երգող Այբուբեն
«Երգող Այբուբեն» - 40 երգ 39 տառի մասին
Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը ներկայացում է յուրօրինակ համերգ-ներկայացում. 40 նոր երգ Հայոց այբուբենի 39 տառի մասին: Երգերից երկուսը ժողովրդական մշակմամբ են, իսկ մյուս 38-ը կոմպոզիտոր, անսամբլի գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյանի հեղինակային գործերն են։ Համերգի 35 երգի տեքստերի հեղինակը Աննա Գալստյանն է, իսկ մեկ երգի հեղինակը Վազգեն Տալյանն է: «Երգող Այբուբեն» համերգ֊-ներկայացման երգուսույցն է Նաիրա Մելիքյանը, պարուսույցը` Ալինա Միքայելյանը։ Համերգի ռեժիսորը Աբովյան քաղաքի դրամատիկական թատրոնի ռեժիսոր Արմեն Սարգսյանն է։
Տոմսերի արժեքը՝ 3000-4000-5000 դրամ է: