«Ազնավուր» համերգ-ներկայացում
ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ, ԺԱՄԸ 19-ԻՆ,
ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆ ՋԱԶ-ՔԱՌՅԱԿ․
«ԱԶՆԱՎՈՒՐ» ՀԱՄԵՐԳ - ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԵՐԵՔ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐՈՎ՝
ԱԼԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ,
ՆԱՐԵԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ,
ՍՏԵՓԱՆ ՂԱՄԲԱՐՅԱՆ
Շառլ Ազնավուրը ուղիղ թելով կապված է ջազի հետ: Նրա ստեղծած արվեստի լեզվով խոսել են բազմաթիվ ջազ կատարողներ։
Լեգենդար արտիստի մահից հետո Գարի Քյոսայան ջազ քառյակը որոշում է իր հարգանքի տուրքը մատուցել Շառլ Ազնավուրին` ջազի նոտաներով ներկայացնելով շանսոնյեին առաջին քայլերից մինչև փառքի ճամփան: Սա բացառիկ համերգ-ներկայացում է, որտեղ Ազնավուրի ստեղծագործությունները մատուցվել են ջազային լուծումներով գործիքային և վոկալ մեկնաբանությամբ` համեմված դերասանական խաղով` դիալոգներով ու պատումներով։
ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԻ ԱՆԿՐԿՆԵԼԻ ԻՄՊՐՈՎԻԶԱՑԻԱՆԵՐԻ ՆՎԱԳԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ՅՈՒՐՈՎԻ ԵՎ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՄԵԾ ՇԱՆՍՈՆՅԵԻ ԿՅԱՆՔԻ ՀՈՒԶԱԽՌՈՎ ԱԿՆՆԹԱՐԹՆԵՐԸ ԵՎ ՎԵՐԵԼՔԻ ԲԱՐԴ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ
ԼԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ։
«ԱԶՆԱՎՈՒՐ» ՀԱՄԵՐԳ - ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ,
ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ, ԺԱՄԸ 19-ԻՆ,
ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ
ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ։
Տոմսերի արժեքը `3000-7000 դրամ: