Spanish & Argentine music night at Takri
Նոյեմբերի 8-ին, իսպանական և արգենտինյան երաժշտության յուրահատուկ համերգային երեկո <<Տակռի>>-ում։
Այս երեկո կհնչեն բոլորի կողմից սիրված ամենահայտնի, աշխարհահռչակ ստեղծագործությունները։
Բաց մի թողեք Ձեր հնարավորությունը աշնանային այս երեկոն անցկացնել ջերմ մթնոլորտում, կրքոտ սիրո հավերժ երաժշտության` ՏԱՆԳՈՅԻ ուղեկցությամբ։
Անմոռանալի դարձրեք և իմաստավորեք Ձեր ժամանցը մի վայրում, որտեղ միշտ սիրով սպասում են Ձեզ...
Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 5000 և 6000 դրամ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!
Ներքևի հարթակի ձախակողմյան հատվածից բեմը տեսանելի չէ։
Տոմսերը վաճառվում են բացառապես ըստ սեղաններին նշված քանակների:
Տեղեկացնում ենք, որ համերգին նախորդող 2 օրերի ընթացքում տոմսերի վերադարձ չի’ իրականացվում: Սպորտային համազգեստով մուտքն արգելվում է: Տղամարդկանց մուտքը շորտերով արգելվում է։