Մանկական
Ինտերակտիվ հեքիաթ Ռիթմիկից ու Ձայնիկից
Ինտերակտիվ հեքիաթ Ռիթմիկից ու Ձայնիկից
Հոկտեմբերի 30, չորեքշաբթի
17:00
Էպիգրաֆ. Մաշտոց 43
Էպիգրաֆում իսկական ինտելեկտուալ տոն է սպասվում, և այս անգամ հրավիրում ենք բոլոր երեխաներին:
Ինտերակտիվ հեքիաթ Ձայնիկից ու Ռիթմիկից՝ նախատեսված 4-7 տարեկան հետաքրքրասեր, երաժշտասեր փոքրիկների համար, որի ընթացքում կհնչեն դասական երաժշտության հանրահայտ մեղեդիներ՝ ֆլեյտայի միջոցով, իսկ փոքրիկները հնարավորություն կունենան Ձայնիկ-Ռիթմիկի հետ միասին փնտրելու և գտնելու կորած մեղեդին:
Դե՜, շտապեք ու եկեք, որ միասին սովորենք ու զվարճանանք:
Մուտքն ազատ է: