Հրաշագործ Օլիվիան
Դերակատարներ՝ Ցողիկ Մարտիրոսյան , Սաթենիկ Հազարյան, Միլենա Ավանեսյան, Ռուդիկ Մարտիրոսյան, Անդրանիկ Անտոնյան, Լիզա Ենգիբարյան
Ներկայացումը փոքրիկ հրաշագործ՝ Օլիվիայի մասին է, ում կախարդների դպրոցից առաջադրում են «Տարվա լավագույն հրաշագործ» մրցույթին։ Նա հայտնվում է մի շարք արկածների մեջ։ Պարզվում է, որ նա պետք է մրցի ամենատաղանդավոր կախարդ ՝ Բուլլի Խավարասերի հետ։ Այս ամենից բացի մրցույթը հաղթելու համար նա պետք է կախարդավայել կյանք վարեր, սակայն նրա ծնողները վաղուց չեն ապրում ավանդապահ կախարդների նման։ Թվում է ամեն բան այնպես է , որ Օլիվիան չի կարող դառնալ` «Տարվա լավագույն հրաշագործը», սակայն Օլիվիան չի դադարում հավատալ իր ուժերին և բարության հաղթանակին ։
Ներկայացումից առաջ սպասվում է թեմատիկ համերգային ծրագիր, փոքրիկներին տաք շոկոլադի և քաղցրավենիքի, իսկ մեծահասակներին՝ թեյի և սուրճի հյուրասիրություն:
Ներկայացումը նախատեսված է 6 ից 12 տարեկան երեխաների համար։
Տոմսերի արժեքը՝ 4000-5000 դրամ։
Մինչև 3 տարեկան երեխաների մուտքը անվճար է՝ ծնողի ուղեկցությամբ: