A night of neofolk with Of the Wand and the Moon
Zhesht Events-ն ուրախ է ներկայացնել Of the Wand and the Moon-ի խմբի ելույթը Երևաննում:
Of the Wand & the Moon-ը դանիացի երաժիշտ Կիմ Լարսենի (նախկինում՝ Սատուրնուս խմբի) երաժշտական նախագիծն է, որը սկիզբ է առել 1998 թվականին՝ նեոֆոլկ, դարք ֆոլկ, էքսպերիմենտալ և ամբիենտ հնչողությունները ուսումնասիրելու համար: Նախագծի վաղ շրջանի ալբոմներում միախառնված են մելանխոլիկ ակուստիկ կիթառը, ատմոսֆերիկ սինթերն ու պոետիկ, հաճախ էզոթերիկ տեքստերը, որոնք ոգեշնչվել էին եվրոպական ժողովուրդների ավանդույթներից, ռունական միստիցիզմից և անձնական ինտրոսպեկտիվ մտորումներից: «Nighttime Nightrhymes» (1999թ.), «Emptiness: Emptiness: Emptiness» (2001թ.) և «Sonnenheim» (2005թ.) ալբոմները օգնեցին ձևավորել նախագծի ուրույն հնչողությունը՝ դարձնելով այն նեոֆոլկի ամենահարգված անուններից մեկը այնպիսի ծանրքաշայինների կողքին, ինչպիսիք են Death in June-ը, Sol Invictus-ն ու Current 93-ը։
Դեռևս արմատավորված լինելով նեոֆոլկի մեջ՝ «The Lone Descent» (2011թ.) ալբոմով The Wand and the Moon-ը անցում կատարեց դեպի շատ ավելի ընդարձակ, բազմաշերտ և սինեմատիկ հնչողություն՝ իր նախկին մինիմալիստական նեոֆոլկ ոճից անցնելով երաժշտության, որն առավելապես ոգեշնչված էր 60-ականների և 70-ականների հեղինակային երգերի կատարողներից՝ այնպիսին ինչպիսիք են Լի Հեյզլվուդը, Սկոտ Ուոքերը և Սերժ Գենզբուրը։ Ալբոմն արժանացավ քննադատների բարձր գնահատականին և համարվում է ժամանակակից նեոֆոլկի գլուխգործոցներից։ Հաջորդ թողարկած ալբոմը, որը կոչվում է « Your Love Can’t Hold This Wreath of Sorrow» (2021թ.), հետևում է նույն ոճին, բայց ավելի շատ էքսպերիմենտներ է պարունակում այլ ժանրերի հետ, ինչպիսիք են պոստ-փանքը և էլեկտրոնային երաժշտությունը:
Կիմի երաժշտության խորապես անձնական, մտերմիկ և անկեղծ հնչողությունը տարիների ընթացքում փոփոխվում և զարգանում է՝ առաջացնելով հավասարապես և՛ ջերմության, և՛ դատարկության, և՛ սիրո, և՛ վրդովմունքի, և՛ ցավի, և՛ մխիթարության զգացումներ, և այն ի վերջո շնչահեղձ կանի ձեզ... բայց գոնե արցունքներն անվճար են ©
Շոուն կբացեն Fjellhelm երաժշտական նախագիծը, որը ներկայացնում է դարք ֆոլք և վիկինգ երաժշտություն ինչպես նաև հայկական և պարսկական եթնիկ տարրեր պարունակող ու հին Հայկական առասպելների ու հեթանոսության մասին պատմող Ավարայր խումբը՝ ակուստիկ տեսքով:
Միջոցառման պաշտոնական գործընկերն է Tullamore Dew վիսկին։
Օրը՝ Մարտի 28, 2025
Տեղը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահ (Աբովյան 2)
Սկիզբը՝ 19:30
Սահմանափակ խմբաքանակի տոմսերի՝ 9000 դրամ
Սովորական տոմս՝ 11.000
Մուտքի մոտ՝ 13.000