ONE SHOT 2014 / ՄԷԿ ԿԱԴՐ 2014
Կարճ ֆիլմերի միջազգային փառատոն
Ժյուրի և մրցանակներ
ՄէԿ ԿԱԴՐ ՄէԿ ՐՈՊԵ անվանակարգ
1. ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱԴՐ - արձանիկ և դիպլոմ
2.Դրամային մրցանակ` ՙ100000 դրամ՚, տրվում է լավագույն հայկական մեկ րոպե ֆիլմին
3. ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ` թվով 4-ը:
Ժյուրիի նախագահ` Թամար Հովհաննիսյան (դերասանուհի, ռեժիսոր)
Ժյուրիի անդամներ` Սերժ Մելիք-Հովսեփյան (ռեժիսոր), Արա Սարգսյան (դերասան), Վիգեն Գալստյան (արվեստի պատմաբան, համադրող, ռեժիսոր):
ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐԻ անվանակարգ
1. ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՐՃ ՖԻԼՄ - արձանիկ և դիպլոմ
2. ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՃ ՖԻԼՄ - արձանիկ և դիպլոմ, ՙ100000 դրամ՚ դրամային մրցանակ, տրվում է բացառապես հայկական ֆիլմարտադրությանը
3. ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ` թվով 1-ը:
Ժյուրիի նախագահ` Զավեն Բոյաջյան (կինոգետ, թարգմանիչ, խմբագիր),
Ժյուրիի անդամներ` Շահանե Յուզբաշյան (կինոտեսաբան), Սարգիս Հովսեփյան (գրող, սցենարիստ), Արթուր Սարգսյան (սցենարիստ, ռեժիսոր):
3. ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ անվանակարգ
Փառատոնի հիմնադիր նախագահի մրցանակը` Գագիկ Ղազարէ:
4. ՄԱՍՆԱԿԻՑ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿ` ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՁԱՅՆ
Որոշվում է մրցույթային երեք անվանակարգերի հեղինակների բաց քվեարկությամբ:
5. ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ:
Տրվում է հայկական կինոարտադրության առաջընթացին ակնառու ներդրում բերած անհատին:
“ՄԷԿ ԿԱԴՐ” ԿՖՄՓ
ՙՄԷԿ ԿԱԴՐ՚ XII-րդ ԿՖՄՓ 2014 ԱՄՓՈՓՈՒՄ
ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ անվանակարգ` 35 ֆիլմ. 28-ը մրցույթում, 7-ը արտամրցույթ:
ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐ անվանակարգ` 21 ֆիլմ, 4-ը ներկայացնում են Հայաստանը:
ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ անվանակարգում` 14 ֆիլմ, 5-ը ներկայացնում են Հայաստանը:
Փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել մոտ 500 ֆիլմեր: Ընտրական շրջանի արդյունքներով փառատոնի ընթացքում կցուցադրվեն մէկ րոպե և կարճամետրաժ 157 ֆիլմ, որից 70-ը մրցույթում, 87-ը հատուկ ծրագրերով:
Մասնակցում են 28 երկիր - Հայաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Բելգիա, Բենին, Գերմանիա, Թայվան, Թուրքիա, Իսպանիա, Իտալիա, Իրան, Ինդոնեզիա, Լեհաստան, Լյուքսեմբուրգ, Կանադա, Կոլումբիա, Կորեա, Հոնկ Կոնգ, Հունաստան, ՄԹ, Նիդերլանդներ, Նորվեգիա, Պաղեստին, Ռուսաստան, Սլովակիա, Քուվեյթ, Ֆրանսիա: