Այլ
Օգնի՛ր պայքարել բարեգործական նախաձեռնություն
Երևան Մոլը, իր հարկի տակ գործող խանութների հետ, համատեղ հունիսի 1-ից մեկնարկում է "Օգնիր պայքարել" բարեգործական ծրագիրը, որն ուղղված է աջակցելու արյան և այլ քաղցկեղային հիվանդություններով տառապող հայ մանուկներին։ Գիտակցելով մեր ապագա սերնդի առողջության համար մեր պատասխանատվությունը՝ խրախուսում ենք գնումներ կատարել Երևան Մոլի խանութներից և դրանով իսկ Ձեր լուման ներդնել հիվանդ երեխաների ապաքինման նվիրական գործում։
Գնելով "Օգնի՛ր պայքարել" պիտակով ապրանքները, դրանց վաճառքից գոյացած գումարի 15% տոկոսը տրամադրվի արյան և այլ քաղցկեղային հիվանդություններով հիվանդ երեխաներին։
"Օգնիր պայքարել" բարեգործական ծրագիրը 10 օր շարունակ կուղեկցվի նաև ցուցահանդես-վաճառքով, որի հասույթը ևս կուղղվի նույն բարեգործական նպատակին։