Փորձի փոխանակման ժամ. Բույրերի արվեստ
Միշտ մտածել եք, թե ինչ է թաքնված այն նուրբ բուրմունքի հետևում, որը Դուք ամեն օր կրում եք, այդպես չէ՞: Հաջորդ չորեքշաբթի մեր հյուր Շիրազ Մուրադյանը կբացահայտի օծանելիքի ստեղծման գաղտնիքները: Շիրազը Փարիզից է և այժմ սովորում է Վերսալի Օծանելիքի և Կոսմետիկայի հեղինակավոր Ինստիտուտում, ինչպես նաև աշխատում Նաիրյանում՝ Երևանում հիմնված ընկերությունում, որը զբաղվում է եթերային յուղերի և օրգանական կոսմետիկայի արտադրությամբ: Շիրազը կսկսի իր ելույթն օծանելիքի պատմությամբ՝ հնագույն ժամանակներից մինչ այսօր, կներկայացնի օծանելիքի գործածության էվոլյուցիան տարբեր քաղաքակրթություններում, օգտագործվող հումքի տարբեր դասեր (բնական և սինթետիկ): Այնուհետև գալիս է ինտերակտիվ մասը. մասնակիցները հնարավորություն կունենան հոտոտել տարբեր նմուշներ: Եվ վերջում Շիրազը կբացատրի` ինչպես են տեխնիկապես ստեղծվում օծանելիքները և կներկայացնի բույրերի հիմնական ակկորդները:
Բաց մի՛ թողեք բույրերի հրաշալի աշխարհին ծանոթանալու այս բացառիկ հնարավորությունը:
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ սուրճ, թեյ, թխվածքաբլիթներ, մրգեր):