Անծանոթ կնոջ նամակը
Դերերում՝
Մարիամ Դավթյան
Ռեժիսոր՝
Մարգարիտա Թորոսյան
Ստեֆան Ցվայգ «Անծանոթ կնոջ նամակը»
Ծննդյան 41-րդ տարեդարձի օրը վիպասան Ռ.-ն ընդարձակ նամակ է ստանում, որի վրա գրված է «Քեզ՝ ինձ չճանաչողիդ»: Զարմանում է, որովհետև չի կարող այնպես պատահել, որ նա այդ կնոջը չճանաչի, իսկ այդ կինն իրեն ճանաչի:
Կարդալով նամակը` Ռ.-ն հասկանում է, որ նա տեսել և ճանաչել է այդ կնոջը, ավելին՝ երեք տարի նրա հետ ապրել է նույն շենքում, իսկ ավելի ուշ անգամ եռօրյա սիրավեպ է ունեցել նրա հետ, որից հետո ծնվել է նրանց որդին: Հետագայում նրանք ևս մեկ հանդիպում են ունեցել, որից հետո բաժանվել են ընդմիշտ…
Տոմսերի արժեքը ՝ 1500, 2000 դրամ: