Arsen Andriasyan At Takri
Ապրիլի 11-ին, հրավիրում ենք հրաշալի երեկո անցկացնել ջերմ միջավայրում` մոգական ջութակի գեղեցիկ ու անկրկնելի հնչյունների ներքո.
Հայաստանի լավագույն ջութակահարներից մեկը` Արսեն Անդրիասյանը, ողջ երեկոյի ընթացքում, կներկայացնի բոլորիդ կողմից ամենասիրված ու ճանաչված ստեղծագործությունները` երևանյան ֆոլկ, հայկական կոմպոզիտորական ստեղծագործություններ, յուրահատուկ մշակմամբ էստրադային և դասական ստեղծագործություններ, համշխարհային ամենաճանաչված գործերը...Մի խոսքով` լավագույնը` լիրիկականից մինչև անդադար պարի հրավիրող։ Բարձր տրամադրությունն ու հրաշալի մթնոլորտը երաշխավորված են։
Իմաստավորե՜ք Ձեր ժամանցը քաղաքային մի վայրում, որտեղ միշտ սիրով սպասում են Ձեզ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!
Ներքևի հարթակի ձախակողմյան հատվածից բեմը տեսանելի չէ։
Մեկ սեղանը կարող է ամրագրվել միայն մեկ հոգու անունով :
Տոմսերը վաճառվում են բացառապես ըստ սեղաններին նշված քանակների:
Տեղեկացնում ենք, որ համերգին նախորդող 2 օրերի ընթացքում տոմսերի վերադարձ չի’ իրականացվում: Սպորտային համազգեստով մուտքն արգելվում է: Տղամարդկանց մուտքը շորտերով արգելվում է։
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000 դրամ: