Համերգ
Arsen Andriasyan At Takri
Arsen Andriasyan At Takri
Մայիսի 2-ին, հրավիրում ենք հրաշալի երեկո անցկացնել ջերմ միջավայրում` մոգական ջութակի գեղեցիկ ու անկրկնելի հնչյունների ներքո.
Հայաստանի լավագույն ջութակահարներից մեկը` Արսեն Անդրիասյանը, ողջ երեկոյի ընթացքում, կներկայացնի բոլորիդ կողմից ամենասիրված ու ճանաչված ստեղծագործությունները` երևանյան ֆոլկ, հայկական կոմպոզիտորական ստեղծագործություններ, յուրահատուկ մշակմամբ էստրադային և դասական ստեղծագործություններ, համշխարհային ամենաճանաչված գործերը...Մի խոսքով` լավագույնը` լիրիկականից մինչև անդադար պարի հրավիրող։ Բարձր տրամադրությունն ու հրաշալի մթնոլորտը երաշխավորված են։
Իմաստավորե՜ք Ձեր ժամանցը քաղաքային մի վայրում, որտեղ միշտ սիրով սպասում են Ձեզ...
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000 դրամ: