Ռեմի Փանոսյան ջազ տրիո
Ռեմի Փանոսյան՝ դաշնամուր
Մաքսիմ Դելպորտ ՝ կոնտրաբաս
Ֆ րեդ Պետիպրե՝` հարվածային գործիքներ
Ջազի հայկական ասոցիացիան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Առնո Բաբաջանյան համերգասրահի հետ համատեղ ներկայացնում են Ռեմի Փանոսյան ջազ տրիո համերգը:
Ռեմի Փանոսյան ջազ տրիոն հիմնադրվել է 2009 թվականին Ֆրանսիայում և հասցրել է 500-ից ավել համերգներով հանդես գալ շուրջ 40 երկրում։ Խմբին աննախադեպ հաջողություն բերեց հատկապես՝ տրիոյի 10-ամյակին նվիրված հոբելյանական 5-րդ ալբոմը (In Odd We Trust)։ Այն ներառված է մի շարք նշանավոր ռադիո ալիքների ալբոմների ցանկում և երկար ժամանակ առաջնորդում էր Deezer, Spotify և այլ հարթակների երաժշտացանկերը։
Տրիոյի կազմում են՝
Ռեմի Փանոսյան՝ դաշնամուր
Մաքսիմ Դելպորտ՝ կոնտրաբաս
Ֆրեդ Պետիպրե՝ հարվածային գործիքներ
Տոմսի արժեք՝ 4000, 6000 և 8000 դրամ: