Պրեմիերա
Վիպակն ինքնակենսագրական է, պատմության կենտրոնում Սփոլդինգ եղբայրներն են` Դագլասը և Թոմը։ Հեղինակն ինքը Դագլասի նախատիպն է։ Իրադարձությունները ծավալվում են 1928թ. քաղաք Գրին Թաունում երկու եղբայրների, նրանց ընտանիքի, հարևանների և ընկերների հետ։
«Խատուտիկի գինի։ Այդ բառերը ամռան համն էին լեզվիդ։ Այդ գինու միջով նայիր ձմեռնաշունչ օրվան և ձյունը կհալվի՝ երևան բերելով խոտը,
սաղարթն ու ծաղկունքը բյուրավոր թիթեռների պես կդողդողան քամուց։» Ռեյ․ Բրեդբըրի
Ի՞նչ կլինի, երբ ձմռան օրով ամառ հոսի երակներովդ, ի՞նչ կլինի, երբ երեսուն տարեկանում երջանիկ պատանեկությունդ կրկին անցնի քո միջով, արթնացնի բջիջներդ։ Տասներկու տարեկան - վերադարձ է այնտեղ, որտեղից սկսում ես իրոք ճանաչել կյանքը, հայտնագործել այն։ Հայտնագործել հանկարծ՝ «Ես ողջ եմ» և «ապրում եմ աշխարհում ամեն ինչ զննելու, շոշափելու համար…», հայտանաբերում ես սերը, վախերը, մահը, հանկարծ նաև հասկանում, որ դու էլ մահկանացու ես, ու կյանքը դրանից ավելի քաղցր է դառնում։
Տևողությունը՝ 2 ժամ 30 րոպե:
արժեքը՝ 2500, 3000, 3500 դրամ: