Համերգ
Մավր Մկրտչյան
Երգիչ, ում ձայնը կարծես հնչում է դարերի խորքից՝ մեզ ավելի մոտեցնելով մեր ազգային ակունքներին:
Մայիսի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչեն Մավր Մկրտչյանի լավագույն կատարումները կենդանի նվագակցությամբ, հետաքրքիր երաժշտական և լուսաձայնային լուծումներով, անակնկալ հյուրերով։
Երաժշտական մասի ղեկավարն է սիրված երգիչ և երաժիշտ Գարեգին Առաքելյանը (Gata Band):
Համերգին կհնչեն հոգևոր, ժողովրդական, աշուղական, կոմպոզիտորական, հայրենասիրական, ֆոլկլոր և հեղինակային երգեր…
Տոմսերի արժեքը՝ 5000-20.000 դրամ: